1993 թվականից սկսած, մի խումբ գիտնականների ու ինժեներների նախաձեռնությամբ, մշակվել է մի համալիր ծրագիր, որը մեր հանրությանը արդեն հայտնի է որպես Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիր:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը համաձայնություն տվեց երկիրը ԵՄ-ից դուրս բերելու կառավարության ծրագրին: 448 պատգամավորներ կողմ էին, դեմ էին 75-ը: Բրյուսելի հետ բանակցությունները կսկսվեն եկող տարի մարտին:
Մի քանի թերթեր ուշադրություն են հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, շատերի կարծիքով, «ազատ աշխարհի վերջին հույսն է»:
Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում պատերազմի շեմին էին, այս շաբաթ Մոսկվա է մեկնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ գրում է Der Spiegel-ը:
Թրամփի, Պուտինի, Էրդողանի հաջողությունները ծանրագույն հետևանքներ են ունենալու: Ավտոկրատների առանցքը սպառնում է ազատ ժողովրդավարական պետություններին և նրանց հիմնարար արժեքներին՝ գրում է Մարտին Կլինգստը Die Zeit-ում:
Դե ինչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ձմեռը եկավ, մայրաքաղաքում` անձրևով, մարզերում՝ ձյունով, լեռնանցքերը փակուբաց են անում, ճանապարհներին մերկասառույց է, Լարսը ևս բացուփակ է՝ ձնահյուսի վտանգից:
Ինչո՞ւ է պետք բարեփոխել Հայաստանը. թերևս մեզ շրջապատող ամոթի ու ամաչելու տհաճությունը չզգալու և չապրելու համար, որոնք պարզապես ստորացուցիչ են մարդ-արարածի պարագայում:
Դեռ չէինք հասցրել «հաշվել» նոր ընդդիմադիր բևեռը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», հասկանալու` հենց այդ եռամիասնության քուղե՞րը պետք է կապել, որպես դաշտում արևմտյան խաղացողի, երբ լսեցինք «հուժկու» լուրը` Ծառուկյանը վերադառնում է:
Հանձնարարականի իմաստը, ոչ բառացի, հետևյալն էր. հայտնաբերել այն խոշոր գազ սպառողներին, որոնք չարամտորեն խուսափում են սպառած գազի համար վճարելուց, իրականացնել նրանց հաշվառում, սպառած գազի ծավալների հաշվարկ և համապատասխան գանձման ապահովում: Այդ միջոցների հաշվին իջեցնել անապահով խավին մատակարարվող գազի սակագինը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...